Հեռարձակման կանոնների խախտումների համար տուգանվել է «Սյունիք TV»-ի ՍՊ ընկերությունը

Սեպտեմբերի 26-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարեց հերթական նիստը՝ քննարկելով հեռարձակողների գործունեության իրավական համաչափությունը: Այս մասին հայտնում են ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից:

Հանձնաժողովը որոշել է բավարարել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «PLAYBOY TV EUROPE» տեսալսողական ծրագիրը։

Ուսումանսիրելով օրականգային երկրրորդ հարցը ՝Հանձնաժողովն արձանագրել է, որ «ՀԱՈՒԶ ՆԵԹ» ՍՊ ընկերության կողմից մի շարք տեսալսողական ծրագրեր վերահաղորդվել են առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, ինչը բավարար հիմք է հանդիսանում Հանձնաժողովի կողմից Օրենքի դրույթներով սահմանված իրավախախտումը արձանագրելու և ցանցային օպերատորի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու համար: Ցանցային օպերատորը տուգանվեց 65․572 ՀՀ դրամի չափով

Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է, որ  «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերության «ՍՅՈՒՆԻՔ ՏՎ» տեսալսողական ծրագրում հեռարձակվել են ոչ սեփական տեսալսողական հաղորդումներ՝ ֆիլմեր, առանց ֆիլմերի նկատմամբ գույքային իրավունքները կրող անձի թույլտվության՝ հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի բացակայության պայմաններում։ Ինչպես  նաև, Հեռարձակողը տեսալսողական տեղեկատվությունը (ֆիլմերը) հեռարձակել է Օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ հեռարձակելով օտար լեզվով առանց հայերեն ընկալման միջոցների ուղեկցության։

Հանձնաժողովն արձանագրում է, որ Հեռարձակողը մեկ տարվա ընթացքում կրկնել է նույն խախտումները՝ տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրերի և օտար լեզվով հեռարձակում իրականացնելով, ինչը առաջացնում է տուգանքի նշանակում։

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերությանը տուգանել 712 910 ՀՀ դրամով։

Օրակարգային վերջին հարցը վերաբերվում էր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2004 թվականի մայիսի 6-ի «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 8-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) և որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) մեջ փոփոխությունները և լրացումները կատարելուն։

Ուսումնասիրելով առաջարկվող փոփոխությունները և լրացումները Հանձնաժողովը որոշեց հաստատել այն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն