Այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, TRIPP-ը մնում է ԱՄՆ օրակարգում. Փաշինյան | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ նախագահի վարչակազմի օրակարգում է շարունակվում գտվել TRIPP ուղին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միաժամանակ նա հայտնեց, որ դրա գործնական քայլերի վերաբերյալ պայմանավորվածություններ այս պահին չկան:

«Ամերիկյան պատվիրակությունը վերջերս ՀՀ էր այցելել, քննարկումները սկսվել են, դրանք կշարունակվեն: Այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Կարծում եմ, որ նաև խնդիրն այն է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի ադմինիստրացիան ակնհայտորեն շատ մեծ, գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ այդ օրակարգում հենց TRIPP ուղու օրակարգը շարունակում է գտնվել և՛ ԱՄՆ, և՛ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, մեծ հետաքրքրություն կա»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է խաղաղության վերաբերյալ Ադրբեջանի տարաբնույթ հայտարարություններին, վարչապետը նկատեց, որ Երևանն էլ, Բաքուն էլ խոսում են խաղաղության մասին, ուղղակի հարակից թեմաների հետ կապված կան տարընթերցումներ:

Նրա խոսքով՝ «խաղաղությունը նոր ծնված մանուկ է», ում նկատմամբ պետք է հոգ տանել: Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանում և ՀՀ-ից դուրս շատ մարդիկ ոգևորված են ապացուցելու, որ սա խաղաղություն չէ, սակայն համոզմունք արտահայտեց, որ հակառակը կապացուցեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն