Բողոքի ակցիա իրականացնող անհետ կորածների հարազատներին ընդունել է ԶՈՒ ԳՇ պետը | azatutyun.am

azatutyun.amՊաշտպանության նախարարության դիմաց այսօր ժամեր շարունակ բողոքի ակցիա իրականացնող 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների հարազատներին ընդունել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Հանդիպումն արդեն ավարտվել է. «Պայմանավորվածություն է եղել իրար հետ հետագայում աշխատելու և ընդհանուր քննարկումներ ենք ունեցել տարբեր հարցերի շուրջ»,- «Ազատությանը» հայտնեց հանդիպմանը ներկա անհետ կորածի հարազատը՝ այլ մանրամասներ չհավելելով։

Նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպել տասը ծնողի հետ, բայց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ բոլոր ծնողները կարող են մասնակցել հանդիպմանը։

Անհետ կորած զինվորների հարազատները պահանջում էին հանդիպում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ