Արարատ Միրզոյանը և Լիտվայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Վարշավայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության խորացման նոր հնարավորությունները՝ երկկողմ քաղաքական երկխոսության դինամիկային և ընդհանուր արժեքների վրա կառուցված բարեկամությանը համահունչ։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ Հայաստանի ժողովրդավարական օրակարգին, դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև ԵՄ հետ փոխգործակցության խորացմանը ցուցաբերած աջակցության համար: Անդրադարձ է կատարվել ԵՄ հարթակում առաջիկա շփումներին, ոլորտային ուղղություններով համագործակցության խթանման առկա մեխանիզմներին։

Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Լիտվայի նախարարը ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, այդ թվում՝ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է համաձայնեցված հիմնարար սկզբունքների ներքո հաղորդակցությունների բացման միջոցով տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմամբ ընձեռնվող հնարավորությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն