Բաքվի դատարանում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում, իբր, ՀՀ ԶՈՒ-ի կողմից մարդասիրական իրավունքի խախտման փաստաթղթեր են ուսումնասիրվել | factor.am

factor.am  Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների, պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստին մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, այսպես կոչված,«տուժողների» մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական ​​մեղադրանքին աջակցող դատախազները։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավարությունը շարունակվել է քրեական գործերով փաստաթղթերի ընթերցմամբ։ Հրապարակված փաստաթղթերից մեկը վերաբերվել է 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ, իբր, քաղաքացիական անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու միջադեպերին։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն