news.am ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը սեպտեմբերի 29-ին Սպիտակ տանը երկրի նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ տարաձայնությունների պատճառով երկրի կառավարությունը գնում է դեպի շաթդաունի (աշխատանքի դադարեցում)։
Թրամփը նախկինում թույլատրել էր կառավարության գործունեության դադարեցման հնարավորությունը, եթե Կոնգրեսի հանրապետականներն ու դեմոկրատները չկարողանան համաձայնության գալ հոկտեմբերի 1-ին ֆինանսավորումը շարունակելու մասին օրինագծի շուրջ։ Սեպտեմբերի 19-ին Սենատը մերժել է դաշնային կառավարության ֆինանսավորումը շարունակելու մասին երկու օրինագծեր։
Մարտին Թրամփը օրենք է ստորագրել, որի համաձայն՝ դաշնային կառավարության ֆինանսավորումը շարունակվելու է մինչև ֆինանսական տարվա ավարտը, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին։ Սա կանխել է մարտի 15-ին սկսվող կառավարության փակումը, որը կարող էր հանգեցնել մի շարք պետական գործակալությունների և ծրագրերի դադարեցմանը և հարյուր հազարավոր պետական աշխատողների աշխատավարձի ժամանակավոր դադարեցմանը, որոնցից շատերը կհայտնվեին չվճարվող արձակուրդում։
1977 թվականից ի վեր նման ֆինանսավորումը դադարեցվել է ավելի քան 20 անգամ՝ վարչակազմի և Կոնգրեսի միջև տարաձայնությունների պատճառով: Ամենաերկարատև շաթդաունը տևել է 35 օր՝ 2018 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2019 թվականի հունվարի 25-ը՝ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում: