Ֆոն դեր Լայենը հայտարարել է ԵՄ երկրների պատրաստակամության մասին՝ մասնակցելու Թրամփի՝ Գազայի հարցով ծրագրին | shantnews.am

shantnews.am  Եվրամիության երկրները պատրաստ են մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման ծրագրի իրականացմանը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Ես ողջունում եմ Թրամփի՝ Մերձավոր Արևելքում պատերազմը լուծելու ծրագիրը։ Կոչ եմ անում բոլորին ակտիվորեն մասնակցել դրան։ ԵՄ-ն պատրաստ է նպաստել դրա իրականացմանը», – գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը X-ում։

Նա նաև հավելել է, որ Գազայի հակամարտության՝ երկու պետությունների լուծումը մնում է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու «միակ կենսունակ տարբերակը»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն