Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ ՔՊ-ում վարույթ է հարուցել խաղային օրենքի նախագծի ընդունման օրը. Հայկ Սարգսյան | pastinfo.am

pastinfo.am Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը 2025 թ-ի մարտի 4-ին, դա այն օրն էր, երբ Աժ-ում քննարկվում էր իր կոմից շրջանառության մեջ դրված օրենքի փաթեթը, որով նախատեսվում էր 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը՝ գործող տուրքերը։ Բարեբախտաբար վարույթը չխանգարեց և հաջորդ օրը օրենքը ընդունվեց։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն՝ անդրադառնալով իր ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հարաբերություններին։

«Ես ուղիղ կապ եմ տեսնում այդ երկու իրադարձությունների միջև, քանի որ Ալեն Սիմոնանը վարույթը հարուցել է հենց մարտի 4-ին, այդ օրը իմ նախագիծը պետք է քննարկվեր 24-ժամյա ռեժիմով ու անմիջապես էլ քվեարկվեր, բայց այդ օրը բացառություն էր ու հարցը չդրվեց քվեարկության, քվեարկության դրվեց միայն հաջորդ օրը։

Ապրիլին ես դիմել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, բայց այդ հարցը չի քննարկվել մինչև սեպտեմբեր ամիսը։ Սեպտեմբերին կուսակցության հաղորդագրության մեջ նշվում էր, որ ես 2 անգամ հրավիրվել եմ իր դիմումի քննությանը, բայց դա այդպես չէ, ես մեր կուսակցությանը խնդրել եմ, որ այդ մասը խմբագրեն, քանի որ ինձ ոչ ոք չի դիմել, ցավոք, չեն խմբագրել»,-ասաց նա։

Նա չցանկացավ պատասխանել իրեն կուսակցությունից հեռացնելու հարցին. «Անհեթեթություն է, նման բան չեմ պատկերացնում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ