factor.am Ռուսական զորքերը սեպտեմբերի լույս 30-ի գիշերը անօդաչու թռչող սարքով հարվածել են Սումիի մարզի Կրասնոպոլսկի շրջանի Չերնետչինա գյուղի բնակելի տանը, փոխանցում է Current time-ը։
Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը հայտնել է, որ տանն ապրում էր ամուսնական զույգ՝ երկու փոքր երեխաների հետ։ Հարվածից հետո նրանցից ոչ մեկը ողջ չի մնացել. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ծնողների և նրանց վեց ու չորս տարեկան որդիների մարմինները։
«Սա սարսափելի և անդառնալի կորուստ է ամբողջ համայնքի և տարածաշրջանի համար։ Այս ընտանիքի մահը Չերնետչինայում ողբերգություն է, որը մենք երբեք չենք մոռանա կամ չենք ներելու»,- նշել է նա։
Ուկրաինայի Սումիի մարզը սահմանակից է Ռուսաստանին և պարբերաբար ենթարկվում է ռուսական բանակի հարձակումներին։ Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպիի շրջանի գյուղերից մեկի բնակելի թաղամասին՝ վիրավորելով մեկ մարդու։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում