ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է շարժիչային վառելիքի ներմուծման մաքսատուրքերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի, ավիակերոսինի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսատուրքերը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայի հավասարակշռությունը ապահովելու նպատակով՝ հաշվի առնելով արտադրության ծավալների տեղային կրճատումն ու պահանջարկի սեզոնային աճը։

Մաքսատուրքերի զրոյացման որոշումը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակումից 10 օրացուցային օր անց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն