Խաղաղությունը միայն ՀՀ կառավարության և ժողովրդի ձեռքբերումը չէ, նաև Ադրբեջանինն է. Փաշինյան | azatutyun.am

azatutyun.am  Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր խաղաղություն է հաստատված, այսօր ԵԽԽՎ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ կարող ասել, որ դա միայն ՀՀ կառավարության և ժողովրդի ձեռքբերումն է, դա նույնքան Ադրբեջանի կառավարության և ժողովրդի ձեռքբերումն է, եթե այդպես չլիներ, խաղաղություն չէր լինի», – ասաց նա:

Փաշինյանը հավելեց՝ խաղաղությունը արձակուրդ կամ հանգիստ չէ, այլ ամենօրյա աշխատանք է, որն ամենօրյա խնամք է պահանջում իր նկատմամբ:

«Մեր նորածին խաղաղությունն այսօր 1 ամիս 22 օրական է, խանդաղատանքով պետք է խնամենք նրան, որ նա մեծանա, հասունանա, ուժեղանա և իրենով ծաղկեցնի Հարավային Կովկասի մեր տարածաշրջանը: Այս համատեքստում կարևոր է նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը և երկարատև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց խնդիրների հասցեագրումը», – ասաց նա:

Բաքվում այսօր, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի է պահվում:

44-օրյա պատերազմից հետո մինչև այժմ 172 զինծառայողի ճակատագիր անհայտ է, 19 քաղաքացիական անձինք նույնպես ոչ զոհերի, ոչ էլ գերիների ցանկում չկան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն