factor.am Ուկրաինային տրամադրվող փոխհատուցման վարկի մի մասը, որը երաշխավորվում է սառեցված ռուսական ակտիվներով, կօգտագործվի Եվրոպայում պաշտպանական գնումների համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Մեզ անհրաժեշտ է ավելի կառուցվածքային լուծում [Ուկրաինային] ռազմական աջակցության համար։ Ահա թե ինչու ես առաջ եմ քաշել սառեցված ռուսական ակտիվների վրա հիմնված փոխհատուցման վարկի գաղափարը»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Նա բացատրել է, որ վարկը չի տրամադրվի միանվագ, այլ տրանշերով և որոշակի պայմաններով։
«Մենք կամրապնդենք մեր պաշտպանական արդյունաբերությունը՝ ապահովելով, որ վարկի մի մասն օգտագործվի Եվրոպայում ռազմական գնումների համար և եվրոպական մասնակցությամբ»,- ասել է ֆոն դեր Լեյենը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում