Թմրամիջոց իրացրած 22-ամյա երիտասարդը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 24-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին՝ Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական տարածքում ձերբակալել և բաժին են ներկայացրել Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 22-ամյա և Մարտունու բնակիչ՝ 29-ամյա երկու երիտասարդի: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

22-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 5 գրամից ավելի քաշով մեթամֆետամինի զանգվածով ապակյա ծխամորճ: Պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով։
29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ նույնպես հայտնաբերվել է մեթամֆետամին: Պարզվել է, որ թմրամիջոցը նրան տվել էր 22-ամյա երիտասարդը, որի մի մասը միասին օգտագործել էին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել 22-ամյա երիտասարդի բնակության հասցեում և կից շինությունում։

Հայտնաբերվել են կանեփանման զանգվածով փաթեթներ և կանեփի չորացրած բույսեր:

Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը կալանավորվել է:

Կատարվում է նախաքննություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն