d8964f75-872a-4dbc-7e6a-08ddfa9117a6_cx0_cy50_cw0_w650_r1

Թորոսյանն ու թուրք գործընկերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Բելգրադում անցկացվող RISE 2025 համաժողովի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի հետ։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հույս հայտնելով, որ ոլորտային համագործակցությունը ևս կնպաստի դրան։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը փորձի փոխանակման և համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն