Բայրամովը Պետդեպի պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը | factor.am

factor.am

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ խորհրդական Ուայաթ Թոլքիին և Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնին։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները, ռազմավարական գործընկերության խարտիա պատրաստելու համար ռազմավարական աշխատանքային խմբի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրից բխող հարցերը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Վաշինգտոնյան համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն