Վարշավայում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության և տարածաշրջանային կայունության հարցերը

Սեպտեմբերի 30-ին, Վարշավայի անվտանգության համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է  «Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ» առաջատար ուղեղային կենտրոնի տնօրեն Յարոսլավ Ցվեյկ-Կարպովիչին, հայտնում են ԱԳ նախարարությունից։

Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները՝ ընդգծելով տարածաշրաջնում խաղաղության և կայունության հաստատման համատեքստում դրանց կարևորությունը, անդրադարձ է կատարել TRIPP նախագծին՝ որպես  Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևոր բաղադրիչի:

Քննարկվել են տարբեր ձևաչափերում համագործակցության հնարավորությունները:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, այս ուղղությամբ փոխգործակցության հետագա խորացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորություն ունեցող վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցերի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն