Նախարարության ենթակայության տակ անցնելով՝ մարզային որևէ բուժկենտրոն չի փակվի․ Ավանեսյան | armenpress.am

armenpress.am Առողջապահության նախարարությունն ավարտել է մարզային բժշկական կենտրոնները գերատեսչության ենթակայության տակ անցկացնելու համար անհրաժեշտ կազմակերպաիրավական ձևակերպումները։

Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ շեշտելով, որ նախարարության ենթակայության տակ անցնելով՝ մարզային որևէ բժշկական կենտրոն չի փակվի և չի կրճատվի, դրանք կշարունակել գործել իրենց տեղակայման վայրերում։

«Պետությունը վերջին տարիներին մեծածավալ կապիտալ ներդրումներ է իրականացրել մարզային կենտրոնները կառուցելու, վերակառուցելու, հագեցնելու վրա, և այս քաղաքականությունը շարունակվելու է։ Այս պահին էլ մենք ունենք միայն Առողջապահության նախարարության կողմից իրականացվող մոտավորապես 13 շինարարական ծրագրեր, որոնք շարունակելու ենք»,- ասաց Ավանեսյանը։

Առողջապահության նախարարը նշեց՝ գործընթացի նպատակը միասնական տրամաբանությամբ և ծախսարդյունավետ կառավարվող հիմնարկներ ունենալն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ