factor.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանը մեկ շաբաթ է՝ առանց արտաքին էներգամատակարարման է մնացել՝ առաջին անգամ ռուսական օկուպացիայից ի վեր, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Իրավիճակը կրիտիկական է։ Ռուսական հարվածների պատճառով կայանն անջատված է էլեկտրացանցից։ Այն ապահովում է էլեկտրականությամբ դիզելային գեներատորներով։ Սա արտակարգ իրավիճակ է։ Գեներատորներն ու կայանը նախատեսված չեն դրա համար և երբեք այդքան երկար չեն աշխատել այս ռեժիմով։ Մենք տեղեկություններ ունենք, որ գեներատորներից մեկը խափանվել է։ Հենց ռուսներն են, կրակոցների պատճառով, որ խոչընդոտում են կայան տանող էլեկտրահաղորդման գծերի վերանորոգմանը և տարրական անվտանգության վերականգնմանը»,- գրել է նա տելեգրամի իր ալիքում։
Նա հավելել է, որ խորհրդակցություն է անցկացրել զինվորական անձնակազմի և Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչների հետ և հանձնարարել միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս իրավիճակի վրա։
Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
«Կարևոր է, որ աշխարհն իմանա, թե ինչ հետևանքներ կարող են լինել։ Մենք սպասում ենք համապատասխան արձագանքի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում