Անահիտ Ավանեսյան. «Որեւէ բժշկական կենտրոն չի փակվելու, չի կրճատվելու եւ բոլոր մարզային ԲԿ-ները շարունակելու են գործել իրենց շենքերում եւ տեղակայման վայրերում» | aravot.am

aravot.am  Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այլեւս Հայաստանի առողջապահության նախարարությունն է:

Նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսեց ոլորտում իրականացվող երկու կարեւոր բարեփոխումների մասին: Առաջինը, որ մարզային բժշկական կենտրոններն անցնում են նախարարության ենթակայության տակ, երկրորդը՝ առողջության համապարփակ ապահովագրության ծրագրի մասին, որն սկսվելու է 2026 թվականից եւ շարունակվելու է մինչեւ 2029 թվականը:

«Նախ, արդեն իսկ ավարտվել են մարզային ԲԿ-ների՝ ԱՆ ենթակայության տակ անցնելու բոլոր կազմակերպաիրավական ձեւակերպումները: Պետությունը հանդիսանալով ՓԲԸ-ների հիմնադիր՝ առաջին հերթին նպատակ ունի այդ բժշկական կենտրոնների օգնությամբ մաքսիմալ որակյալ բժշկական ծառայություններ մատուցել: Բայց ուզում եմ շեշտադրել, որ այս ՓԲԸ-ներին մենք մոտենում ենք կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան շահույթ գեներացնելու եւ պետության ներդրումները ճիշտ ձեւաչափով վերադարձնելու, մեծացնելու եւ ընդլայնելու տրամաբանությամբ: Սա շեշտադրում եմ, որովհետեւ մեր ընդհանուր համակարգի գործունեությունը եւ ֆինանսավորման սկզբունքն այնպիսին է, որ մենք ծառայությունը գնում ենք անկախ նրանից, թե դա պետական ԲԿ է, թե մասնավոր:

Մենք ունենք որակին վերաբերելի ծառայության հստակ չափորոշիչներ եւ գինը փոխհատուցում ենք այնպես, որպեսզի բժշկական կենտրոնները ունակ լինեն որակյալ ծառայություններ մատուցել: Դրա համար մեր հավաքագրված տեղեկատվությունների եւ արված վերլուծությունների հիման վրա մենք պիտի գնանք այդ կենտրոնների կառավարման միասնականությանը: Սա վերաբերում է նրան, որ վարչական, կառավարչական, ֆինանսական տվյալների կառավարումը պետք է իրականացվի հնարավորինս խոշորացված ձեւաչափով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն