Մենք կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային։ Մենք դա բազմակողմանի քննարկել ենք և այս որոշումը կայացրել ենք։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ հաջորդ հարցն այս համատեքստում այն է, թե ում հետ է այն կառուցվելու, ում հետ է գործընկերություն լինելու։
Փաշինյանն ընդգծեց, որ բոլոր գործընկերներին, որոնք նման տեխնոլոգիա ունեն կամ կարող են ունենալ, հայկական կողմը հարցրել է, թե կնեղսրտե՞ն, եթե թեման քննարկվի նաև մյուսների հետ, և որևէ մեկը բացասական չի արձագանքել դրան։
«Շատ թափանցիկ ասել ենք, որ ուզում ենք ստանալ առաջարկներ։ Նման խոսակցություն ունենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի, Հարավային Կորաեյի և Ֆրանսիայի հետ։ Ընդ որում՝ մենք քաղաքական կոմպոնենտ չունենք, մենք պետք է նայենք, թե կոմերցիոն և տնտեսական շահավետության առումով որ առաջարկն է մեզ ձեռնտու, և ընտրություն կատարենք ըստ այդմ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշեց, որ խոսակցությունը գործնական է, փորձագետների խմբերը պետք է այցելեն տարբեր տեղեր։ Առաջիկա 1-2 տարում պետք է որոշում կայացվի և պայամանգի կնքվի, և սա չի ունենալու աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական ենթատեքստ։
«Մեքն ուզում ենք փոքր միջուկային ռեակտոր, և ուզում ենք դա առավել լավ գնով, առավել անվտանգ տեխնոլոգիայով և նաև ներդրման հետգնման հնարավորինս առավել կարճ ժամկետով։ Խնդրում եմ՝ ոչ ոք սրա տակ աշխարհաքաղաքականություն չփնտրի»,- ասաց նա։