Իսրայելի պաշտպանության նախարարը վերջին նախազգուշացումն է տվել Գազայի բնակիչներին՝ հեռանալու տարածքից

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ զինվորականները ավելի կսեղմեն Գազան շրջափակող օղալը՝ վերջին նախազգուշացումը տալով տեղի բնակիչներին տարածքը լքելու համար։

«Սա վերջին հնարավորությունն է Գազայի բնակիչների համար, որոնք ցանկանում են տեղափոխվել հարավ և Գազա քաղաքում մեկուսացված թողնել «ՀԱՄԱՍ»-ի գործակալներին»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ նրանք, ովքեր կշարունակեն մնալ, կհամարվեն ահաբեկիչներ կամ ահաբեկչությանն աջակցողներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ