Պետք է դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից․ Փաշինյանը՝ Միութենական պետության մասին Ղուկասյանի հայտարարության վերաբերյալ

Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից։

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարություններին։

Վերջինս ավելի վաղ հայտարարել է, որ կողմ է ՌԴ-ի հետ միութենական պետության գաղափարին Բելառուսի սկզբունքով։

Նիկոլ Փաշինյանի խոսքով «քաղաքական և հանրային դաշտից դուրս շպրտելը» պետք է տեղի ունենա քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում։

«Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»,- հավելեց նա։

Փաշինյանը նշեց, որ ընտրությունների արդյունքների հետ կապված էլ խնդիր ունեն․ «Գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար»։

Ապա նա կարծիք հայտնեց հայտարարության վերաբերյալ՝ ասելով․ «Կարծում եմ, որ դա թյուրիմացություն է, որ հընթացս կշտկվի․ և՛ երևույթը, և՛ հայտարարությունը, և՛ հեղինակը»։

Փաշինյանն ընդգծեց, որ չի կարող Հայաստանի որևէ, թեկուզ ՏԻՄ պաշտոնյան կասկածի տակ դնել ՀՀ անկախությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ