Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է իր գործունեությունը Գազայում | shantnews.am

shantnews.am  Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դադարեցնում է իր գործունեությունը Գազա քաղաքում՝ Իսրայելի ռազմական ակտիվության պատճառով, հայտարարել է կազմակերպությունը հաղորդագրության մեջ։

«Գազա քաղաքում ռազմական գործողությունների սրացումը մեզ ստիպել է ժամանակավորապես դադարեցնել մեր գրասենյակի գործունեությունը և մեր անձնակազմը տեղափոխել Գազայի հատվածի հարավ՝ անվտանգությունն ու գործունեության շարունակականությունն ապահովելու համար: Մենք շարունակում ենք հանձնառու մնալ Գազա քաղաք վերադառնալուն, հենց որ պայմանները թույլ տան», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Նրանք նշել են, որ ստիպված են եղել այս որոշումը կայացնել «սարսափելի մարդասիրական պայմանների» ֆոնին, որոնցում շարունակում են ապրել Գազա քաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն