Աբու Դաբիում անցկացվող Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է «Կապակցված ազգեր. տրանսպորտի և ենթակառուցվածքների դերը կայուն զարգացման մեջ» խորագրով պանելային քննարկմանը։
Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ի պատասխան հնչած հարցերի՝ նախարարը նկատել է, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը համարում է ռազմավարական նշանակության, իսկ ճանապարհային ցանցի արդիականացումը եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից։
Նա Ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պատասխանել հարցերի։