Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
«Հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։