Գերմանիայում «Համաս»-ի երեք ենթադրյալ անդամի են ձերբակալել | azatutyun.am

azatutyun.am

Գերմանիայում «Համաս»-ի երեք ենթադրյալ անդամի են ձերբակալել՝ իսրայելական և հրեական կառույցների վրա հարձակումներ նախապատրաստելու կասկածանքով։

Իրավապահները հայտարարում են, թե նրանք ամռանից սկսել են զենքեր ձեռք բերել։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ AK-47 ինքնաձիգ ու փամփուշտներ։ Կասկածյլաներից երկուսը Գերմանիայի քաղաքացիներ են, երրորդին որպես Լիբանանում ծնված են ներկայացնում։

Լրատվամիջոցները հայտնում են՝ վաղը դատարանը կքննի կասկածյալների կալանքի հարցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն