Վարչապետը ժամանել է Կոպենհագեն

Հայաստանի վարչապետը գիշերը ժամանել է Դանիայի մայրաքաղաք: «Հասանք Կոպենհագեն», – Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կարճ տեսանյութ հրապարակելով: Դիմավորողների թվում էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Այսօր վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին։

Կառավարությունից հաղորդում են, որ այցի ընթացքում նախատեսված են նաև Փաշինյանի երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ։ Այլ մանրամասներ չեն փոխանցվում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն