Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդիպել են Կոպենհագենում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են ունեցել Կոպենհագենում: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ կից լուսանկար հրապարակելով:

«Կոպենհագենում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- գրել է վարչապետը:

Վարչապետը հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին:

Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն