factor.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է ԵՄ Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական կողմը՝ հանդիպման մասին այլ մանրամասներ չհաղորդելով։
«Այսօր մենք շատ կառուցողական քննարկում ունեցանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք շնորհավորել ենք Ադրբեջանին Վաշինգտոնում Հայաստանի հետ ձեռք բերված վերջին պատմական առաջընթացի կապակցությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ»,- գրել է Կոշտան հանդիպման վերաբերյալ X-ի իր միկրոբլոգում։
Նա նշել է, որ դա տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ մեծ քայլ է։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X-ի իր միկրոբլոգում նույնաբովանդակ հայտարարություն է հրապարակել։