Ալբանիայի վարչապետը կատակել է Հայաստանն իր երկրի հետ շփոթելու Թրամփի վրիպակի թեմայով | armenpress.am

armenpress.am Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Կոպենհագենում Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հետ զրույցում կատակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրիպակի շուրջ:

ԱՄՆ նախագահն իր մի քանի ելույթներում վաշինգտոնյան համաձայնագրերին անդրադառնալիս Հայաստան ասելու փոխարեն վրիպակ է թույլ տվել և ասել Ալբանիա:

Համացանցում տարածված տեսայնութում Ռաման Մակրոնին ասում է, որ վերջինս պետք է ներողություն խնդրի, քանի որ չի շնորհավորել իրեն և Ալիևին Ալբանիայի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ խաղաղության հաստատման համար:

Ի պատասխան՝ բոլոր ներկաները ծիծաղում են, իսկ Մակրոնն ասում է, որ շատ է ցավում չշնորհավորելու համար։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ