ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման» վերաբերյալ հայտարարության նախագիծ | azatutyun.am

azatutyun.am  64 կողմ ձայնով Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման» վերաբերյալ հայտարարության նախագիծ:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները նիստին չեն մասնակցում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ավելի վաղ ասել էր՝ խաղաղության հաստատման մասին հայտարարությունները կեղծ են, և այդ պատճառով իրենք չեն մասնակցի այդ օրակարգով «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած նիստին։

Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ պնդել է, թե ԱԺ հայտարարության նախագիծը «աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու և անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է, որի շրջանառումն Ազգային ժողովում նպատակ ունի ապատեղեկատվության, սին խոստումների և հույսի վաճառքի նոր խմբաքանակն ուղղել հանրությանը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն