Մոսկվա է ժամանել Սիրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը | armenpress.am

armenpress.am Սիրիայի պաշտպանության նախարարության պաշտոնական պատվիրակությունը՝ գլխավոր շտաբի պետ Ալի Նաասանի գլխավորությամբ, ժամանել է Մոսկվա: Այս մասին հաղորդում է Syria TV-ն՝ հղում անելով Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտպանության նախարարությանը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ պատվիրակությանը դիմավորել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յունուս Բեկ Եվկուրովը։ Այցը տեղի է ունենում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համակարգման մեխանիզմների զարգացման շրջանակներում, նշում է հեռուստաալիքը։

Հուլիսի 31-ին պաշտոնական այցով Մոսկվա էր ժամանել Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարար Մարհաֆ Աբու Քասրան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ