Վարչապետը Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ քննարկել ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան քննարկել են Հայաստան–Եվրամիություն համագործակցության ընթացքը և դրա ընդլայնման հեռանկարները։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Կոպենհագենում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը նրանք կարևորել են համատեղ նախաձեռնությունների իրականացումը՝ ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, տարածաշրջանային կայունության և տնտեսական զարգացման ոլորտներում։

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի նկատմամբ Եվրոպական խորհրդարանի շարունակական ուշադրությունն ու աջակցությունը՝ ընդգծելով ԵՄ-ի հետ համագործակցության խորացման և գործընկերության օրակարգը։

Իր հերթին, Ռոբերտա Մեցոլան վերահաստատել է Եվրոպական խորհրդարանի պատրաստակամությունը` շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների, ինստիտուցիոնալ զարգացման և խաղաղության օրակարգի ամրապնդման գործում։

Նրանք խոսել են նաև տարածաշրջանային զարգացումների, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման և «TRIPP» նախագծի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն