Բաքվում շինծու գործերով նիստում «տուժողներից» մեկը Լևոն Մնացակայանին մեղադրել է իրեն «ծեծելու» մեջ | factor.am

factor.am

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների և պաշտոնյաների շինծու գործերով դատական նիստը։ Սդրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «տուժող» Իլհամ Մամեդովը ցուցմունք է տվել դատարանում։ Նա նշել է, թե, իբր, 2002 թվականի մայիսի 10-ին, զինվորական ծառայության ընթացքում դիրք գնալու ճանապարհին, Հայաստանի զինված ուժերն իրեն գերի են վերցրել։ Գերեվարման պահին նա անզեն է եղել։ Հայ զինծառայողները, իբր, ծեծել և խոշտանգել են իրեն։ Նա նշել է, որ իրեն ծեծող սպաներից մեկը հատկապես դաժան է եղել։ Ավելի ուշ նա իմացել է սպայի անունը՝ Լևոն։

Պետական ​​մեղադրողների հարցերին ի պատասխան՝ «տուժողը» մատնացույց է արել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և պնդել, թե հենց նա է այդ սպան։

«Նա բռունցքով հարվածել է գլխիս, ապա՝ հրաձիգի կոթով։ Նա բարձրացրել է ինձ խրամատի եզրին և կրակ բացել իր հրաձիգով։ Այդ պահին ես կանգնած էի՝ մեջքս դեպի ադրբեջանական բանակի դիրքերը։ Նա ստիպեց ինձ կանգնել այնպիսի դիրքում, որտեղ մեր ուժերը կարող էին պատահաբար ինձ դիպչել։ Ապա նրանք ստիպեցին ինձ քայլել ականապատ դաշտերով»,- հայտարարել է ադրբեջանցին։

Նշվում է, թե Մամեդովը, իբր, մեկ շաբաթ պահվել է Արցախում, ապա նրան ուղարկել են Հայաստան։ Վեց ամիս 15 օր անց նա  փոխանցվել է Ադրբեջանին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն