Աշակերտները ցատկել են դպրոցի 2-րդ հարկից․ նրանցից մեկը ողնաշարի վնասվածք է ստացել | factor.am

factor.am Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի մի քանի աշակերտներ պատուհանից դուրս են ցատկել։

«Որոշ երեխաներ ցանկացել են դասի չնստել և փախել են, առաջին հարկ իջել, ցանկացել են մուտքից դուրս գալ, սակայն պահակը թույլ չի տվել․ բարձրացել են 2-րդ հարկ, թռել են»,- պատմեց Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի տնօրեն Թերեզա Ավագյանը։

Երկրորդ հարկից 7 աշակերտ է ցատկել՝ հինգ տղա և երկու աղջիկ։ Աշակերտներից մեկն այժմ հիվանդանոցում է։ 9ա դասարանի դասղեկը պատմում է՝ դեպքը վերջին դասաժամին է տեղի ունեցել, տարրական դասարանների մասնաշենքից հիմնական մասնաշենք գնալիս պահակն է իրեն ասել, որ իր դասարանի աշակերտներն ուզել են փախչել։

«Միանգամից վազքով բարձրացա դասարան, նկատեցի՝ 7 աշակերտ չկա, զանգեցի բոլոր 7 աշակերտներին, իմացա՝ որտեղ են, ասացի՝ ինչո՞ւ եք նման քայլի գնացել, ասացին՝ հավես չունեինք դաս անելու»,- մանրամասնում է դասղեկ Լուսինե Ջանիկյանը։

Ժամը 18։00-ի սահմաններում աշակերտներից մեկի ծնողն է զանգահարել և ասել, որ երեխային հիվանդանոց են տեղափոխել։

ԶԼՄ-ները ավելի վաղ գրել էին, թե ուսուցիչը մինչ այդ հրաժարվել է դաս անցկացնել ու հեռացել է դասասենյակից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն