Մակրոնը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար | factor.am

factor.am Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ։

Ալիևն ընդգծել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված արդյունքները, որոնց ականատես է եղել ԱՄՆ նախագահը, պատմական նշանակություն ունեն տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջխաղացման համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն