Մեր ըմբռնմամբ այս պահին Հայաստանում չկան դեպքեր, որոնք լիովին համապատասխանում են «քաղաքական բանտարկյալ» սահմանմանը․ Հայաստանի հարցերով ԵԽԽՎ զեկուցող | aravot.am

aravot.am: «Խորհրդարանական վեհաժողովն իր 1900 (2012) բանաձևում համաձայնության է եկել «քաղաքական բանտարկյալ» հասկացության սահմանման շուրջ:

Մեր ըմբռնմամբ այս պահին Հայաստանում չկան դեպքեր, որոնք լիովին համապատասխանում են այս սահմանմանը: Այնուամենայնիվ, մենք տեղյակ ենք ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով դեպքերի մասին և ուշադիր հետևում ենք դրանց»։

Այս մասին aravot.am-ի հարցմանն ի պատասխան ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցող Բորիանա Աբերգը (Շվեդիա, ԵԺԿ)։

Aravot.am-ը նշել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վեհաժողովում ելույթ ունենալով, ասել է, որ երբ ինքը գտնվում էր բանտում, իրեն այցելել էր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը, և հարցրել, թե ինչու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կամ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողները չեն այցելում ՀՀ-ում քաղբանտարկյալներին կամ արդյոք նման այցեր պլանավորվում են, թե ոչ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ