factor.am Ֆրանսիայի ավելի քան 200 քաղաքներում ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու ծախսերի կրճատման դեմ և պահանջելու հարուստների համար հարկերի բարձրացում, գրում է AP-ն։
Փարիզում հազարավոր աշխատողներ, թոշակառուներ և ուսանողներ երթ են իրականացրել Իտալիայի հրապարակից։ Էյֆելյան աշտարակն այցելուներին տեղեկացրել է, որ փակ է գործադուլի պատճառով։
Ֆրանսիայի խոշոր արհմիությունների կողմից կազմակերպված համազգային գործադուլը վերջինն է բողոքի ցույցերի շարքում, որոնք սկսվել էին անցյալ ամիս՝ քաղաքական իրարանցման և բյուջետային բուռն բանակցությունների ֆոնին։
Արհմիությունները կոչ են անում վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին հրաժարվել իր նախորդի առաջարկած բյուջետային միջոցառումներից, որոնք ներառում են սոցիալական ապահովության սառեցում և խնայողության միջոցառումներ, որոնք, շատերի կարծիքով, ավելի կնվազեցնեն ցածր աշխատավարձ ստացող աշխատողների և միջին խավի անդամների գնողունակությունը: Նրանք նաև կոչ են անում բարձրացնել հարուստների հարկերը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում