Երևանի որոշ վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 24-30-ը։

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ սեպտեմբերի 25-ին և 28-30-ը,
  • Արաբկիրում՝ սեպտեմբերի 28-30-ը,
  • Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին,
  • Շենգավիթում չի գերազանցել։

 

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթ,
  • Կենտրոնում չի գերազանցել,
  • Արաբկիրում չի գերազանցել,
  • Շենգավիթում չի գերազանցել։

 

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,- հայտնում են կենտրոնից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն