Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև գործընկերության օրակարգային հարցերի շուրջ

Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև գործընկերության օրակարգային հարցերի շուրջ

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նորանշանակ ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը շնորհավորել է Երմեկ Կոշերբաևին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաջիկա գործունեության մեջ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության օրակարգային հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման և ռազմավարական բնույթի գործընկերության առաջմղման ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքի պատրաստակամությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն