Թրամփը «Համաս»-ին ժամանակ տվեց մինչև կիրակի երեկո | azatutyun.am

azatutyun.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայի հատվածը կառավարող «Համաս»-ին մինչև կիրակի օրը Վաշինգտոնի ժամանակով 18:00-ը ժամանակ տվեց պաղեստինյան անկլավում հրադադարի վերաբերյալ ամերիկյան պլանի շուրջ համաձայնության գալու համար: Սպիտակ տան ղեկավարը պնդել է՝ սա վերջին հնարավորությունն է:

«Համաձայության պետք է հասնել «Համաս»-ի հետ մինչև կիրակի երեկոյան ժամը 18:00-ը, Վաշինգտոնի ժամանակով», – Truth Social-ում գրել է նախագահ Թրամփը:

«Բոլոր երկրները միացել են։ Եթե այս ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ համաձայնագիրը չկնքվի, ապա «Համաս»-ի դեմ այնպիսի դժոխք կլինի, ինչպիսին ոչ ոք երբեք չի տեսել», – ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Այսօր ավելի վաղ պաղեստինյան խմբավորման ներկայացուցիչը France-Presse-ին փոխանցել էր, թե դեռ ժամանակ է պետք՝ ուսումնասիրելու Թրամփի ծրագիրը, որը կոչ է անում հրադադար հաստատել, 72 ժամում ազատ արձակել պատանդներին, «Համաս»-ից պահանջում է զինաթափվել, նախատեսում է Իսրայելի բանակի աստիճանական դուրսբերում Գազայից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն