Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիների հարկային քաղաքականության հայեցակարգային ուղղությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ներկայացվել են իրականացված վերլուծությունների արդյունքները և առաջարկվող լուծումները, որոնք միտված են հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։

Խորհրդակցության մասնակիցները փոխանակել են կարծիքներ, ինչպես նաև ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է օրենսդրական լուծումներ առաջարկել և ներկայացնել այն Կառավարության հաստատմանը։ Վարչապետը նաև ընդգծել է ոլորտի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ հանձնարարելով շարունակել քննարկումները և նոր գաղափարների մշակումը շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն