Երևանի Սեբաստիայի փողոցում այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 08:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։57-ին, մարվել՝ 09։05-ին։

Այրվել են Volkswagen մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն