Վրաստանում ՏԻՄ ընտրությունները ավարտվեցին․ մայրաքաղաքում իրավիճակը լարված է

Վրաստանում ՏԻՄ ընտրություններն ավարտվել են։ Ընտրատեղամասերը փակվել են ժամը 20:00-ին։ Վրաստանի ԿԸՀ-ից հայտնում են, որ ժամը 17:00-ի դրությամբ ընտրատեղամաս է ժամանել ընտրողների ընդհանուր թվի 33.5 %-ը։

Պրո-իշխանական «Իմեդի» հեռուստաընկերությունը հրապարակել է նաև «Գորբի» ընտրական հանձնաժողովի էքզիթ-փոլերը, ըստ որի իշխող «Վրացական երազանք» կուսացկության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն՝ Կախա Կալաձեն հավաքել է ձայների 77․4%-ը։

Զուգահեռ՝ Թբիլիսի Աթոնելիի փողոցում տեղակայված նախագահական պալատի բակում բախումները քաղաքացիների ու հատուկջոկատայինների միջև շարունակվում են։ Կան վիրավորներ, ինչպես նաև բերման ենթարկվածներ:

Ինչպես հայտնում է aliq.ge լրատվամիջոցը՝ Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղի ունեցածը սադրանք է որակել`ասելով, որ դրա հետևում կանգնած են հենց «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները:

Տեղի ունեցածին հայտարարությամբ արձագանքել է նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած «Վրաստանի համար» ընդդիմադիր կուսակցությունը՝ կոչ անելով Վրաստանի քաղաքացիներին «չմասնակցել արմատական ​​և ապակառուցողական սադրանքներին»։

Լուսանկարը՝ Նինի Գաբրիչիձե/Civil.ge։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ