Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները․ իշխող կուսակցությունն առաջատար է

Թբիլիսիում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին՝ Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակում է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական արդյունքները։

Հաշվարկվել է քվեաթերթիկների 70%-ը, ըստ որի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը առաջատար է 81%-ով:

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում, որտեղ հաշվվել է ձայների 93%-ը, իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն հավաքել է 72%։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ մասնակցությունը կազմել է 41%, ինչը ցածր է նախորդ տարիների համեմատ:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ` ընդդիմադիր կուսակցությունների բոյկոտի ֆոնին։ Ընդդիմադիր ութ կուսակցություն հրաժարվել են մասնակցել ընտրություններին՝ մեղադրելով իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը ժողովրդավարությունը խաթարելու և երկիրը Ռուսաստանին մոտեցնելու մեջ։

Թբիլիսիում իրավիճակը լարված է։ Բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների ու հատուկջոկատայինների միջև։ Կան վիրավորներ, ինչպես նաև բերման ենթարկվածներ:

Լուսանկարը՝ Նինի Գաբրիչիձե/Civil.ge։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ