Սիրիայում այսօր խորհրդարանական առաջին ընտրություններն են նոր իշխանության օրոք | azatutyun.am

azatutyun.am

Սիրիայում այսօր առաջին խորհրդարանական ընտրություններն են նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո:

Անուղղակի քվեարկության ընթացքում ընդհանուր առմամբ 6000 ընտրող կքվեարկի տարածաշրջանային ընտրական կոլեգիաներում:

Երկրի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի կողմից նշանակված հանձնաժողովը հաստատել է 1570 անձի թեկնածությունը: Reuters-ը նկատում է, որ քարոզարշավը պասիվ էր, խոշոր քաղաքներում պաստառներ կամ գովազդային վահանակներ չէին երևում:

Նոր և ընդլայնված խորհրդարանը կունենա 210 անդամ, որոնցից մեկ երրորդը կնշանակվի ժամանակավոր նախագահ ալ-Շարաայի կողմից։

Լուսանկարը՝ Լուայ Բեշարա/ Agence France-Presse

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ