Լեհաստանը կործանիչներ է բարձրացրել Լվովի վրա ՌԴ-ի ավիահարվածի ժամանակ | factor.am

factor.am

Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել՝ ՌԴ-ի կողմից Լեհաստանի սահմանին մոտ գտնվող Լվով քաղաքի վրա իրականացված զանգվածային ավիահարվածի ընթացքում, փոխանցում է DW-ն։

«Լեհական և դաշնակիցների ավիացիան ինտենսիվ աշխատում է մեր օդային տարածքում, իսկ հակաօդային պաշտպանության և ռադիոլոկացիոն հսկման ցամաքային համակարգերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի»,-հոկտեմբերի 5-ի առավոտյան հայտնել է Լեհաստանի զինված ուժերի Օպերատիվ հրամանատարությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ այս միջոցները կանխարգելիչ բնույթ ունեն և «ուղղված են օդային տարածքի անվտանգությանն ու քաղաքացիների պաշտպանությանը, հատկապես այն տարածքներում, որոնք սահմանակից են հարձակման ենթարկված շրջաններին»։

Լեհաստանը մի քանի անգամ կործանիչներ է բարձրացրել ռուսական հարվածների ժամանակ, երբ վերջիններս թիրախավորում էին Ուկրաինայի արևմտյան շրջանները։ Մասնավորապես՝ նման միջադեպեր տեղի էին ունեցել սեպտեմբերի 13-ին և 28-ին։

Անցած գիշեր Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք շրջանների վրա՝ ներառյալ Զապորոժժեն, Կիևը, ինչպես նաև Լվովի, Օդեսայի և Իվանո-Ֆրանկովսկի մարզերը։ Սկզբում Լվովը ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակման, իսկ ընդամենը մեկ ժամ անց քաղաքը ենթարկվել է հրթիռային հարվածի։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտնել է, որ ռուսական հարձակման հետևանքով քաղաքի մի հատված մնացել է առանց էլեկտրականության։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն