Չինաստանի հարավում  թայֆունի պատճառով ավելի քան 150 հազար մարդ է տարհանվել | armenpress.am

armenpress.am 

Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգի 151,352 բնակիչ է տարհանվել «Մատմո» կոչված թայֆունի մոտենալու պատճառով։

Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը՝ մանրամասնելով, որ թայֆունի պատճառով ուժեղացվել են արտակարգ իրավիճակներին արձագանքման միջոցառումները։

Նշվում է, որ հոկտեմբերի 5-ին առավոտյան Գուանդուն նահանգի ջրհեղեղների դեմ պայքարի շտաբը թայֆունի արտակարգ իրավիճակներին արձագանքման մակարդակը 2-րդ մակարդակից բարձրացրել է 1-ին մակարդակի։

«Մատմո» թայֆունը, որը այս Խաղաղօվկիանոսյան թայֆունների սեզոնի 21-րդ փոթորիկն է, շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք մոտավորապես 25 կիլոմետր/ժամ արագությամբ։ Կանխատեսվում է, որ այն կեսօրին կհասնի ափ՝ հասնելով մինչև 45 մետր/վայրկյան  արագության։ Ափամերձ քաղաքներում սպասվում են ուժեղ անձրևներ և քամիներ։

Չժանցզյան քաղաքում  հոկտեմբերի 4-ի երեկոյից դադարեցվել են դասերը կրթական հաստատություններում, աշխատանքային և արտադրական գործունեությունը, ինչպես նաև երթևեկությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ