Հայտնի են Չեխիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները | armenpress.am

armenpress.am

Չեխիայում հրապարակվել են հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և հայտնի է ստորին պալատի նոր կազմը հաջորդ չորս տարիների համար։

Radio Prague International-ի հրապարակված արդյունքները հաստատել են, որ միլիարդատեր Անդրեյ Բաբիշի գլխավորած ANO քաղաքական շարժումը հաղթել է 2025 թվականի Չեխիայի խորհրդարանական ընտրություններում։

Ընտրություններին մասնակցել է չեխ ընտրողների 68.95%-ը, ANO-ն ստացել է ձայների 34.51%-ը (80 մանդատ)։

Պատգամավորների պալատ են անցել նաև 5 կուսակցություններ։ Հավաքած ձայների թվով երկրորդ տեղում «Սպոլու/Միասին» կոալիցիան է, որը ստացել է ձայների 23.36%-ը (52 մանդատ), իսկ երրորդ տեղում՝ «ՍՏԱՆ/Քաղաքապետեր և անկախներ» շարժումը՝ 11.23% (22 մանդատ) ցուցանիշով։

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատն ունի, ընդհանուր առմամբ, 200 պատգամավոր։ Ընտրություններում պայքարում էին, ընդհանուր առմամբ, 4462 թեկնածու։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ