ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի պատվիրակությունները Եգիպտոսում բանակցություններ կանցկացնեն | civilnet.am

civilnet.am ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի պատվիրակությունները, միջնորդների մասնակցությամբ, մոտ օրերս հանդիպելու են Եգիպտոսում՝ բանակցելու Գազայի պատերազմը դադարեցնելու մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմերին կոչ է արել «արագ գործել»՝ վերջ տալու գրեթե երկու տարի տևող պատերազմին։

ՀԱՄԱՍ-ը հայտնում է, որ իր պատվիրակությունը կգլխավորի Խալիլ ալ-Հայյան, ում Իսրայելը փորձել է սպանել Քաթարում՝ անցած ամսվա ընթացքում։

Իսրայելը շարունակում է հարվածել Գազային։ Կիրակի օրը սպանվել է առնվազն 24 պաղեստինցի։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նաև մեկ մարդ մահացել է սովի պատճառով։

Իսրայելի պաշտոնյաներն ասում են, որ հրադադար չկա, և բանակի ղեկավարը նշել է, որ «գործողությունների վիճակը» փոխվել է։

2023-ի հոկտեմբերից սկսված Իսրայելի ցեղասպանական գործողությունների հետևանքով Գազայում զոհվել է առնվազն 67,139 մարդ, վիրավորվել է 169,583-ը, իսկ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ